«Հավանաբար ես նրան կտրամադրեի շատ նյութեր, որոնք կարող են օգտագործվել ապագա հոդվածում». Զելենսկին՝ Պուտինի հոդվածի վերաբերյալ

94

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Կրեմլի կայքում հրապարակված «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի ղեկավարը:

«Հավանաբար, ես նրան կտրամադրեի շատ նյութեր, որոնք կարող են նաև օգտագործվել մեկ այլ՝ ապագա հոդվածում», ասել է նա:

Ուկրաինայի ղեկավարը ողջունել է այն փաստը, որ հոդվածը տպագրվել է երկու լեզուներով`ռուսերեն և ուկրաիներեն: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ ժամանակի սղության պատճառով դեռ չի կարդացել ամբողջ հոդվածը, բայց կուսումնասիրի այն:

Բացի դրանից, Զելենսկին «Ուկրաինա 30. հումանիտար քաղաքականություն» խորհրդաժողովում հայտարարել է, որ ռուսաց լեզուն Ռուսաստանի սեփականությունը չէ, հայտնում է Газета.ru-ն: