COVID-19-ի դեմ նազալ պատվաստանյութերի առաջացրած իմունիտետի մասին

211

Քթի կաթիլների տեսքով նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը քաղաքացիները հոգեբանորեն ավելի լավ են ընկալում, թեև այս դեպքում իմունային պատասխան մի փոքր ուշ կարող է կազմվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է վարակաբան Սվետլանա Իշչենկոն:

«Ներարկումային ձևը պատրաստուկին թույլ է տալիս ավելի արագ ներծծվել։ Քանի որ այն անմիջապես մտնում է արյան մեջ, արձագանքն ավելի արագ կլինի: Այլ ձևերի դեպքում նույնպես կլինի արձագանք, բայց մի փոքր ավելի ուշ, կախված դրա կլանման եղանակից:․․․ Եթե աղիները լավ են աշխատում, ուրեմն ամեն ինչ իրացվում է: Եթե ներծծվի, այն մտնում է արյան մեջ, և իմունային համակարգի կողմից պատասխան է լինում», ասել է բժիշկը:

ՌԴ Գամալեյա կենտրոնը մշակել է նազալ պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։ Ենթադրվում է, որ այն կմտնի կլինիկական փորձարկումների փուլ 2021-ի վերջին – 2022-ի սկզբներին, իսկ պատրաստուկի գրանցումը կարող է տեղի ունենալ արդեն 2022-ին:

Քթի կաթիլների տեսքով պատվաստանյութ է մշակվել նաև Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական ​​գիտական ​​կենտրոնի կողմից: