Փլուզման հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ

67

Երեկ ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվությ ու հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի վայր մեկնած փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել 33–ամյա մի քաղաքացու։ Տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Պարզվել է, որ 1988 թ ծնված Ս․ Ա․-ն տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտի փլուզման հետևանքով մնացել է դրա տակ։