Եթե լավ չներկայացնեիք, չէի ստուգի իմ ընտրատեղամասը. ես չկամ այնտեղ. Թովմասյան

80

Եթե այսպես լավ չներկայացնեիք, ես չէի փորձի ստուգել իմ ընտրական տեղամասը։ Ես չկամ այնտեղ։ Այս մասին ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դիմելով ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։

«Ես քվեարկել եմ, չկամ և յոթ ընտրող պակաս է արձանագրություններում։ Ընտրատեղամասը 11/26-ն է։ Ասացիք, որ բոլորն ուղղել եք»,-ասաց Թովմասյանը։

ԿԸՀ քարտուղարը նկատեց բոլորն ուղղել են կապված դիմումի հետ.
«Մի անգամ էլ բարձր դատարանին շնորհակալություն։ Գրի կառնեմ դա»,-նշեց Արմեն Սմբատյանը։

Աղբյուր` Փաստինֆո