Ֆրանսիան գործընկեր երկրներին հորդորեց չճանաչել կորոնավիրուսի ռուսական և չինական պատվաստանյութերը

78

Ֆրանսիան կարծում է, որ ԵՄ երկրները չպետք է ճանաչեն Ռուսաստանում և Չինաստանում ստեղծված կորոնավիրուսային պատվաստանյութերը, այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով France 2 հեռուստաալիքի եթերում:

«Անհրաժեշտ է, որ պատրաստուկների ցուցակը, որոնցով պատվաստված լինելու դեպքում մարդկանց կթույլատրվի մուտք գործել Ֆրանսիայի տարածք, սահմանափակվի միայն այն պատվաստանյութերով, որոնց արդյունավետության հարցում մենք համոզված ենք: Ներկայումս դրանցից միայն չորսն են ճանաչված Ֆրանսիայում և Եվրոպայում։ Ինչ վերաբերում է մի շարք այլ պատվաստանյութերի, մասնավորապես Ռուսաստանից և Չինաստանից, Ֆրանսիան իր գործընկերներին ասում է. «Ուշադիր եղեք, ասեք «ոչ» այդ պատվաստանյութերին», ասել է Բոնը: