Սոչիում ջրհեղեղից տուժած ավելի քան 300 մարդ փոխհատուցում կստանա

64

Սոչիի ավելի քան 300 բնակիչներ, որոնց տները վնասվել են ջրհեղեղի արդյունքում, կստանան դրամական փոխհատուցում`յուրաքանչյուր անձի համար մինչև 110 հազար ռուբլի գումարի չափով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:

Նա հստակեցրել է, որ վնասված տանը գրանցված բոլոր անձինք, ներառյալ երեխաները, կստանան յուրաքանչյուրը 10 հազար ռուբլի: 50 հազար ռուբլի կվճարվի նրանց, ովքեր մասամբ կորցրել են իրենց ունեցվածքը, իսկ 100 հազար ռուբլի` մեկ անձի համար, եթե գույքն ամբողջությամբ չկա: