Ռուսաստանը չի խոչընդոտում Sea Breeze զորավարժությունների անցկացմանը․ Պենտագոն

84

Ռուսաստանի գործողությունները Սև ծովում որևէ կերպ չեն խոչընդոտում ՆԱՏՕ-ի Sea Breeze 2021 զորավարժությունների անցկացմանը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք կենտրոնացած ենք Sea Breeze 2021 զորավարժությունների վրա, և այն շատ լավ է ընթանում: Զորավարժությունների ակտիվ փուլը շարունակվում է: Ռուսաստանի գործողությունների պատճառով Sea Breeze 2021 զորավարժությունների անցկացման որևէ դժվարության մասին չեմ լսել», ասել է նա:

Քիրբին պատասխանել է այն հարցին, արդյոք ՆԱՏՕ-ի զորավարժություններին խոչընդոտել են միաժամանակ անցկացվող ռուսական զորավարժությունները՝ ուղղված հակառակորդի հրթիռային հարձակումը հետ մղելուն: Ի պատասխան հարցին, արդյոք ռուս զինվորականները համաձայնեցրնում էին իրենց գործողությունները ՆԱՏՕ-ի ուժերի հետ, Քիրբին ասել է. «Մոսկվայում մեր գործընկերներին պետք է հարցնել համակարգվածության աստիճանի մասին»: