ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Հայիթիի նախագահի սպանությունից հետո

89

MSNBC-ի եթերում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկություններ է հավաքում Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մասին`իրավիճակը գնահատելու համար: «Սա սարսափելի հարձակում է, ասել է նա:

Փսակին նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով զեկույց կստանա Հայիթիի նախագահի սպանության մասին:

Բացի դրանից, ներկա դրությամբ Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է գործողությունները երկրի նախագահի սպանությունից հետո։

Հաիթիի վարչապետ Կլոդ Ժոզեֆն ավելի վաղ հայտարարել էր, որ «անհայտ անձանց մի խումբ, որոնցից մի քանիսը խոսում էին իսպաներեն», գիշերը հարձակվել են պետության ղեկավարի մասնավոր նստավայրի վրա ՝ մահացու վիրավորելով նախագահին: