Չինաստանն ու Հնդկաստանը Թալիբանի դեմ պայքարում միակամ են

83

ՆԱՏՕ-ի զինուժիՙ Աֆղանստանից դուրս գալուց հետո, ուժային ո՞ր կենտրոնը կլցնի վակուումը: Գերմանական ARD հեռուստաընկերության Նյու Դելիի թղթակցի վերլուծութամբ, երկու տերությունՙ Չինաստանն ու Հնդկաստանը Թալիբանի դեմ պայքարի հարցում միակամ են, իսկ այդ երկրում իրենց առանձնահատուկ շահերն ունեն: Ըստ ARD-ի, տեղի բնակիչները խոստովանել են, թե երկյուղում են, որ Թալիբանը հարձակման կդիմի, ավելինՙ հյուսիսային նահանգների վրա փորձում է վերահսկողություն սահմանել: Երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է, իսկ Հնդկաստանի պաշտոնական շրջանակները հնարավոր են համարում Թալիբանիՙ Քաբուլը գրավելը:

Թեեւ պաշտոնապես ՆԱՏՕ-ի 20- ամյա խաղաղապահ առաքելությունը Աֆղանստանում պիտի ավարտվի սեպտեմբեր 11-ին, բայց ՆԱՏՕ-ի զինուժն ու հատկապես օդուժը լիովին չեն լքի երկիրը եւ անհրաժեշտության պարագայում կսատարի աֆղանական բանակին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ