Կանադայում մոտ 500 զոհՙ 50 աստիճան շոգի հետեւանքով

96

Միջազգային լրատվամիջոցները մեկ շաբաթ ի վեր հաղորդում են Կանադայի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանի կտրուկ, ըստ Ցելսիուսի մինչեւ 50 աստիճան բարձրանալու մասին, որ հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց կյանքի համար: Երկուշաբթիՙ 49,5, երեքշաբթիՙ հունիսի 29-ին արձանագրվել է 49,6 աստիճան, ըստ օդերեւութաբանների, ջերմաստիճանը նվազելու միտում չունի, բարձրանում է: Տեղի պաշտոնատարների տվյալներով, հունիսի 25-ից 30-ը արձանագրվել են 486 հանկարծակի եւ անսպասելի մահվան դեպքերՙ երկրիՙ հատկապես արեւմտյան շրջաններում:

Զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի: ԱՄՆ արեւելյան շրջաններումՙ մասնավորապես Օրեգոնում եւ Վաշինգտոնում զգալի տոթ է, եւ պաշտոնյաները զգուշացնում են անտառային հրդեհների մասին: Օրեգոնում անցած օրերին, ըստ Ցելսիուսի, 47,2 աստիճան է եղել, որ 1890- ի չափագրումներից ի վեր այդ շրջանի համար ամենաբարձր ցուցանիշն է:

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ