Աբխազիայում փոթորկի հետևանքով վնասվել են 95 մասնավոր և 57 բազմահարկ շինություններ

121

Աբխազիայում փոթորկի պատճառով վնասվել է շուրջ հարյուր մասնավոր տուն և 57 բազմահարկ շենք: Այս մասին նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Ալեքսանդր Անկվաբը:

Կիրակի օրը փոթորկի արդյունքում պոկվել են շինությունների, այդ թվում`Ինտեր-Սուխում հյուրանոցի տանիքներ, արմատախիլ է արվել մոտ հարյուր ծառ` վնասելով էլեկտրահաղորդման գծերը և տրոլեյբուսի գիծը Սուխումում:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է տասնյակ միլիոնավոր ռուբլի: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան աղետի հետևանքների վերացմանը նվիրված հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը: