Թրամփ․ ԱՄՆ-ը երկու շաբաթից կկորցնի էներգետիկ անկախությունը

61

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները կհանգեցնեն այն փաստին, որ երկիրը երկու շաբաթվա ընթացքում կկորցնի անկախությունը այլ երկրներից էներգակիրների մատակարարման հարցում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած հանրահավաքում, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները:

Թրամփը նշել է, որ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կախվածություն չի ունեցել ածխաջրածինների մատակարարումից: «Մեզ պետք չէր Մերձավոր Արևելքը, մեզ պետք չէր Ռուսաստանը, մեզ ոչ ոք պետք չէր», ասել է ամերիկացի նախկին ղեկավարը:

«Երկու շաբաթից դուք այլևս էներգետիկայի հարցում անկախ չեք լինի: Նրանք դադարեցնում են վարձակալությունը [դաշնային հողերի՝ նավթի և գազի մշակման համար], դադարեցնում են հորատումը: Նրանք ուզում են անցնել հողմային տուրբինների», ավելացրել է ԱՄՆ նախկին նախագահը: Նա համոզմունք է հայտնել, որ դրանից կշահեն Գերմանիան և Չինաստանը, որտեղ արտադրվում են այդ տուրբինները: