Ֆրանսիայում 100 հա անտառային հրդեհ են մարում

111

Ֆրանսիայի հարավում 100 հեկտար խոշոր անտառային հրդեհ է սկսվել։ Ի իշխանությունները այն մարելու համար կիրառում են վեց հրշեջ ինքնաթիռ: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել են Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության և ճգնաժամերի կառավարման գլխավոր վարչությունից:

Բնակելի շինությունները պաշտպանելու համար գործի են դրվել զգալի օդային և ցամաքային ռեսուրսներ: Ըստ փրկարարական և հրդեհային վարչության, հրդեհը շարժվում է Գրյուիսան գյուղի ուղղությամբ: Տեղի բնակիչներին հորդորել են հեռանալ վտանգավոր գոտուց: