Պատանին Pfizer-ով պատվաստվելուց հետո մահացել է քնի մեջ

120

ԱՄՆ-ում Pfizer կորոնավիրուսային պատվաստանյութը ստանալուց հետո 13-ամյա դեռահասը մահացել է քնի մեջ: Տղան մահացել է երկրորդ ներարկումից մի քանի օր անց, գրում է Newsweek-ը:

Պատանին պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացել է հունիսի 13-ին, իսկ քնի մեջ մահացել է հունիսի 15-ի գիշերը: Երկրորդ դեղաչափի ներարկումից հետո նրա մոտ եղել են թուլություն, ջերմություն և որովայնի ցավ, բայց ընտանիքը որոշել է, որ այդ դրսևորումներն այդքան էլ էական չեն:

Հայտնի է, որ Pfizer-ի և Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութերից երիտասարդների մոտ կարող է առաջանալ միոկարդիտի հավանականություն: Պարզաբանվում է, որ մահացածի ծնողները հիվանդանոցում տեղեկացվել են մահվան պահին դեռահասի սրտի ընդլայնման մասին:

CDC-ն նշել է, որ գործի քննությունը շարունակվում է: Կենտրոնը գիտե Միչիգանից 13-ամյա տղայի մահվան մասին, բայց հայտնում է, որ դեռ հստակ չի պարզել, արդյոք նրա մահը կապ ունի պատվաստման հետ: