Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակելու համար ավելի քան 100 նոր կայան է կառուցում

78

Փորձագետները նշում են, որ Չինաստանը սկսել է կառուցել ավելի քան 100 նոր սիլոս (կայանք) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար հյուսիսարևմտյան Յումեն քաղաքի մերձակայքում գտնվող անապատում: Շինարարության ալիք, որը կարող է ազդարարել Պեկինի միջուկային հնարավորությունների հսկայական զարգացումը:

Ըստ Washington Post-ի, Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքում գտնվող Ջեյմս Մարտինի միջուկային զենքի չտարածումը ուսումնասիրելու կենտրոնի հետազոտողների ստացած արբանյակային նկարները ցույց են տալիս, որ շինարարությունը տեղի է ունենում հրթիռային կայանների մեծ թվով կենտրոններում, որոնք սփռված են հարյուրավոր քառակուսի մղոն Չինաստանի Գանսու նահանգում¹: 119 ստորգետնյա կայանքները արտացոլում է գրեթե նույն հատկանիշները, ինչ Չինաստանի գործող արձակման կայանը միջուկային ուղղորդող բալիստիկ հրթիռի զինանոցի համար:

Չինաստանի միջուկային զինանոցի փորձագետ և կասկածելի կայքերը վերլուծող թիմի անդամ Ջեֆրի Լյուիսը, ասում է, որ զարգացումը ցույց է տալիս մեծ ջանքեր Չինաստանի միջուկային կանխարգելիչ վստահելիությունն ամրապնդելու համար:
Նա շինարարության մասշտաբները որակել է որպես «անհավատալի»:

«Չինաստանում նոր արձակման կայանների կառուցման այս ալիքը կարող է մեծացնել ճնշումը ԱՄՆ պաշտոնատար անձանց վրա` ուժեղացնելու ջանքերը ԱՄՆ զինանոցը արդիականացնելու համար: Մենք ներգրավված ենք սպառազինությունների մրցավազքի մեջ, որը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ ներդրումներով և հակահրթիռային պաշտպանությամբ», – ասաց Լյուիսը: