Իտալիայում փակել են COVID-19-ի պատվաստանյութերի և վկայագրերի 10 ապօրինի վաճառքի ալիք

83

Իտալական ֆինանսական գվարդիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի, ինչպես նաև եվրոպական օրինանկի կեղծ վկայագրերի վաճառքի համար բացված տասը թելեգրամ-ալիք է բացահայտել, որոնք կապված են ստվերային առցանց շուկայի հետ:

Ինչ վերաբերում է այսպես կոչված կանաչ անձնագրերին, խոսքը կեղծ տվյալների հիման վրա ստեղծված QR կոդերի մասին է: Այս ալիքներից օգտվում էր շուրջ հազար անձ, այդ թվում ԵՄ-ից դուրս: Վճարը կարող էր իրականացվել, ի թիվս այլ բաների, բիտքոյնով:

Հատկանշական է, որ իշխանությունները հետաքննությունը սկսել էին համաճարակի հետ կապված անօրինական ստվերային շուկայի վերաբերյալ հեռուստատեսային ռեպորտաժից հետո, տեղեկացնում է La Repubblica-ն։