Լավրովը մեկնաբանել է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցություններում առաջընթացը

108

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ լրագրողներին հայտարարել է իրանական միջուկային գործարքի բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին:

«Ինչ վերաբերում է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ապա վերջին ամսվա ընթացքում բանակցային կողմերի ներկայացրած գնահատականները ցույց են տալիս, որ զգալի առաջընթաց է գրանցվել, շատ բաների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», ասել է ռուս նախարարը մամլո ասուլիսում:

«Եվ եթե խոսենք այն բանի մասին, ինչն է խանգարում արագորեն կնքել այս համաձայնագիրը, առանցքայինը հետևյալն է. Եթե ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել համաձայնագրից՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, Միացյալ Նահանգների վերադարձը համաձայնագրին ենթադրում է ԱՄՆ-ի համար ինչպես այդ համաձայնագրից, այնպես էլ 2231 բանաձևից բխող բոլոր պարտավորությունների լիակատար և անվերապահ վերականգնում», Լավրովի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: