«Նրան օգտագործում են որպես պատանդ՝ փորձելով վնաս պատճառել Թրամփին»

89

Դոնալդ Թրամփի Trump Organization-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգի դեմ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և ոչ մի ընդհանուր բան չունի արդարադատության հետ: Այս մասին ասվում է ընկերության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հինգշաբթի օրը տարածել է ABC հեռուստաալիքը։ Նյու Յորքի շրջանային դատախազը հետաքննում է Թրամփի կազմակերպությունը, որը կասկածվում է երկրի հարկային օրենսդրությունը խախտելու մեջ:

«Նրան [Վայսելբերգին] օգտագործում են որպես պատանդ՝ փորձելով վնաս պատճառել նախկին նախագահին», մեջբերում է հեռուստաալիքը նշված հայտարարությունից: «Շրջանային դատախազը քրեական գործ է հարուցում աշխատողների լրացուցիչ արտոնությունների վերաբերյալ, ինչը ո՛չ Ներքին եկամուտների ծառայությունը, ո՛չ էլ որևէ այլ դատախազ երբեք չէին էլ մտածի նախաձեռնել: Սա արդարադատություն չէ, սա քաղաքականություն է»։