Թալիբներն ակտիվացրել են հարձակումները ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին

115

ՆԱՏՕ-ի զորակազմի դուրսբերումը Աֆղանստանից հանգեցրել է «Թալիբան» արմատական ​​շարժման գործողությունների ակտիվացմանը և անվտանգության վակուում թողել երկրի որոշ շրջաններում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահը:

«Նրանք [թալիբները] շատ դանդաղ քայլեր են կատարում խաղաղ բանակցություններում, և միևնույն ժամանակ ակտիվացնում են գործողությունները կռվի մեջ: Բնակչության շրջանում օրեցօր աճում է անհանգստությունը թալիբների մտադրությունների և խաղաղություն հաստատելու ցանկության վերաբերյալ», ասել է նա:

Միևնույն ժամանակ, Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ զինված ուժերը երկրի 13 նահանգներում գիշերային բախումների ընթացքում ոչնչացրել են թալիբների 166 զինյալների, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վերջին ամսվա ընթացքում Աֆղանստանի ռազմաօդային ուժերը 491 հարված են հասցրել թալիբների դիրքերի վրա: