Հզոր թիմիս հետ թեւ–թեւի տված կառուցելու ենք անվտանգ, բարեկեցիկ Հայաստան. Չարչյանի կինն ընթերցեց նրա ուղերձը

105

«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին այսօր՝ հունիսի 29–ին, հնչեց նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանըի ուղերձը, որը հրապարակեց նրա կինը՝ Մելանյա Հովհանիսյանը։

Արմեն Չարչյանն իր ուղերձում ասում էր, որ իրեն մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է եւ բացարձակապաես անընդունելի. «Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։ Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի»։

Չարչյանը համոզված է, որ «Հայաստան» դաշինքն է այն ուժը, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը. «Թեեւ այս պահին առողջությունս փոքր–ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս՝ ուժեղ, առավել եւս,  երբ թիկունքիս զգում եմ թիմակիցներիս զորակցությունը՝ ես լավ եմ, ուժեղ եմ»։

Արմեն Չարչյանն իր ուղերձում պատրաստակամություն է հայտնում պայքարել հանուն ուժեղ, առողջ, կրթված, մշակութային, աշխատող ու համերաշխ Հայաստանի։

«Հզոր թիմիս հետ թեւ–թեւի տված կառուցելու ենք անվտանգ, արժանապատիվ եւ բարեկեցիկ Հայաստան։ Մեր գաղափարները հայրենանվեր ու հայրենանպաստ են, մեր հավատը՝ անհողդողդ ու անքննելի»,– ասվում էր նրա ուղերձում։

News.am