Սկսվել են Sea Breeze-2021 բազմազգ զորավարժությունները

93

Sea Breeze – 2021 բազմազգ զորավարժությունները սկսվել են երկուշաբթի Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում, ինչպես նաև Ուկրաինայի երեք մարզերում: Այս մասին ասված է Facebook-ում Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Օլեքսեյ Նեիժպապան, զորավարժությունների բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով, նշել է, որ դրանք ուղղված են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության բարելավմանը, ինչպես նաև նրան, որ Սև ծովը դառնա «կայուն, խաղաղ և օգտագործվի բոլոր մայրցամաքների երկրների կողմից»:

Ավելի վաղ Ուկրաինայում Ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 32 երկիր կմասնակցի Sea Breeze – 2021-ին։ Զորավարժություններում նախատեսվում է ներգրավել շուրջ 5 հազար զինծառայողի, 32 նավ և 40 ինքնաթիռ: