Ռուսաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ի և այլ երկրների հետ

105

Երկուշաբթի օրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխադարձ հիմքերով վերսկսում է օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ի, Իտալիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Հորդանանի, Իռլանդիայի, Կիպրոսի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Այս երկրների հետ օդային երթևեկությունը դադարեցվել էր 2020 թվականին ՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին: Համապատասխան որոշումը կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը կայացրել է հունիսի 18-ին: Միաժամանակ, ընդլայնվում է դեպի մի շարք երկրներ թռիչքների քվոտաների քանակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գործառնական շտաբի այս որոշումը նշանակում է, որ ցանկության դեպքում ավիաընկերությունները կկարողանան վերսկսել թռիչքները դեպի այդ երկրներ: Այս պահի դրությամբ ավիաընկերությունները հայտարարել են միայն Իտալիա, Բուլղարիա և Կիպրոս չվերթները վերսկսելու պատրաստակամության մասին: