Հայ ռազմագերիների դատավարությանը անհրաժեշտ է ներգրավվել միջազգային փաստաբանների․ Ավագյան

67

Այսօր՝ հունիսի 28-ին բողոքի ակցիա էին անում անհետ կործաների և գերիների հարազատները՝ պահանջելով քայլեր ձեռնարկել իրենց որդիներին գտնելու կամ հայրենիք վերադարձնելու համար։ Ակցիայի մասնակիցներին աջակցելու էր եկել նաև Արցախի նախկին պետպաշտոնյա Բորիս Ավագյանը, որը զբաղվել է և շարունակում է զբաղվել գերիների վերադարձի հարցերով։

Լրագրողների հետ զրույցում Ավագյանը նկատեց, որ ծնողների պահանջը հանձնաժողովի ստեղծումն է, որում ներկայացված կլինեն և՛ ԱԱԾ-ն, և՛ կառավարությունը, և՛ ՊՆ-ն, և՛ ծնողների ներկայացուցիչները։

«Պետք է ստեղծել հանձնաժողով, որը լիակատար կաշխատի և ամեն մի հարցին կմոտենա անհատական, որովհետև կան ծնողներ, որոնք գրում են ինձ հարցնում են՝ «բա մեր երեխան դատվում է ու վե՞րջ, էլ չի գալո՞ւ», պետք  տրամադրվի իարվաբանական խորհրդատվություն, պետք է մարդիկ հասկանան, որ այդ բեմադրված դատավարությունը, որը տեղի է ունենում դա շուո է միջազգային հասարակության համար»,- նշեց նա։

Ավագյանի կարծիքով՝ հայ փաստաբանների ներգրավվումը Ադրբեջանում  հայ ռազմագերիների դատավարությանը կլինի ոչ էֆեկտիվ,  անհրաժեշտություն կա  ներգրավվելու միջագային փաստաբանների։

Yerevan today