Բլինկեն. ԱՄՆ-ը և Ֆրանսիան մտադիր են թույլ չտալ Չինաստանին գերիշխող դեր խաղալ աշխարհում

92

Վաշինգտոնի և Փարիզի տեսակետները համընկնում են, որ չի կարելի Չինաստանին թույլ տալ գերիշխող դեր ունենալ աշխարհում: Դրանում վստահություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը The New York Times-ին տված հարցազրույցում:

Ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից հետո նշել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության պետը, Չինաստանի գլխավորությամբ աշխարհակարգը «ըստ էության կլիներ միանգամայն ոչ ազատական»:

Բլինկենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում «զսպել Չինաստանին» կամ «փորձել հետ մղել նրան»: Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը իր խնդիրը տեսնում է առկա իրավիճակը պահպանելու մեջ: Դիվանագետի խոսքերով, հակառակ դեպքում աշխարհում կլինի քաոս, որն «անխուսափելիորեն բերում է բախումների»: