Պեսկով․ «Այս երկրները խոսում են վտանգի մասին, մյուս կողմից իրենց մոտ տեղակայում են օտարերկրյա զինված ուժեր»

75

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բալթյան երկրների և Լեհաստանի դիրքորոշումը, որոնք իրենց տարածքում կուտակում են ՆԱՏՕ-ի ուժերը և խոսում են Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքների մասին:

«Այս երկրները մի կողմից խոսում են վտանգի մասին, մյուս կողմից իրենց մոտ տեղակայում են օտարերկրյա զինված ուժեր՝ դրանով իսկ ավելի մեծ վտանգի ենթարկվելով: Եվ դրան գումարած՝ նրանք դեռ հրաժարվում են երկխոսությունից», Պեսկովին մեջբերում է ՏԱՍՍ-ը: «Մեր տեսակետից, նման դիրքորոշումն անտրամաբանական է, ավելին՝ դա վնասակար է ապագայի հեռանկարների տեսանկյունից»: