Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»․ Սուրեն Սարգսյան

46

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն վերլուծել է հնարավոր սցենարները, որ կարող են բխել տարածաշրջանային զարգացումներից և պարտադրվել Հայաստանին․ «Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը։

Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»:

Ադրբեջանի մասով.

Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի.

1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:

2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:

3. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում:

4. Հայ-ադբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին):

5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով):

Թուրքիայի մասով.

Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի.

1. Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում:

2. Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում:

3. Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում:

5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը:

Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:

Կրկնում եմ, սա հնարավոր սցենարներից մեկն է, որի իրականացման հնարավորությունը կախված է նաև հարավկովկասյան և սևծովյան տարածաշրջանում արևելք-արևմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից»։