Հունիսի 28-ին տեղի կունենան Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները

186

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկուշաբթի տեսազանգով զրույց կանցկացնեն: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«2021 թ. հունիսի 28-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի զրույցը, որը համընկնում է Ռուս-չինական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի հետ», ասված է հայտարարության մեջ:

Կրեմլը նշել է, որ պետությունների ղեկավարները կփոխանակեն շնորհավորանքներ ու կգնահատեն Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները: