«Այսպիսի տարերային աղետ մենք դեռ չէինք ունեցել». Անդրեյ Բաբիշ

85

Չեխիայի հարավ-արևելքում գտնվող Բրժեցլավ և Հոդոնին քաղաքների շրջաններում պտտահողմի պատճառով երկու հազար բնակելի շենքեր ամբողջովին կամ մասամբ ավերվել են: Այս մասին ուրբաթ Բրյուսելում լրագրողներին հայտարարել է հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:

«Այսպիսի տարերային աղետ մենք դեռ չէինք ունեցել։ Մենք ներգրավել ենք բանակը [բնական աղետի հետևանքները վերացնելու համար]: Տուժել է երկու հազար [բնակելի] տուն», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո։

Պտտահողմից տուժած շրջաններում ավելի քան 40,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության:

Իշխանությունները որոշում են կայացրել ֆինանսական օգնություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնց տները քանդվել են պտտահողմի պատճառով: