Վերահաշվարկի արդյունքներն ամփոփվեցին. որ ուժի ձայները որքանով են ավելացել կամ պակասել

29

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ վերահաշվարկից հետո որոշ կուսակցությունների և դաշինքների ստացած ձայների փոփոխություն եէ եղել։ Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։

ԿԸՀ–ն հայտնում է նաև, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում են իրականացվել առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: