Սերբիան հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին, բայց ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման գնով

66

Սերբիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, բայց ոչ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզման գնով: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի համաժողովում:

«Մենք միշտ ասում ենք. այո, մենք եվրոպական ուղու վրա ենք, մենք մեզ տեսնում ենք Եվրամիությունում, բայց ոչ դադարեցնելու գնով, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելու միջոցով, ամրապնդելով մեր հարաբերությունները մեր ավանդական ընկերների, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ», նախարարի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: