Ռոսպոտրեբնադզորը աշխարհի երկրներին հորդորում է համախմբել դիրքերը կենսաբանական զենքի կոնվենցիայի հարցում

61

Աշխարհի երկրները պետք է համախմբեն իրենց դիրքերը մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքերի մշակման, արտադրության և կուտակման արգելքի ու դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի հարցում, որպեսզի կանխեն առկա կենսաբանական սպառնալիքների զարգացման վատագույն սցենարը: Այդ մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ նրա, ներկա դրությամբ կենսաբանական ռիսկերի գիտակցումն ակնհայտ է: «Ամեն ինչ մի երկրում սկսվեց, և այսօր դա աշխարհի բոլոր երկրներում է: Աշխարհի բոլոր երկրները ներգրավված են համաճարակի մեջ», ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը: Ավելի վաղ Պոպովան նշել էր, որ ներկայումս կորոնավիրուսային համաճարակն առաջինն է այս դարում, վերջինը չի լինի: