Ջրի ջերմաստիճանը Մոսկվայում և Կալինինգրադում ավելի բարձր է, քան Սև ծովի առողջարաններում

56

Մոսկվա գետում և Բալթիկ ծովում ջուրը տաքացել է մինչև 23 աստիճան: Այս ջերմաստիճանն ավելի ավելի բարձր է, քան Սև ծովի հանգստավայրերում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ​​ղեկավար Ռոման Վիլֆանդը: Նրա խոսքերով, Սև ծովի հանգստավայրերում ևս սկվում է լողալու սեզոնը. Ալուշտայի, Յալթայի, Ֆեոդոսիայի, Եվպատորիայի, Անապայի շրջանում ջրի ջերմաստիճանը 22 աստիճան է, Սոչիում և Տուապսեում՝ 21 աստիճան:

Վիլֆանդի խոսքերով՝ Բալթյան ափին լողալու սեզոնը սկսվել է մեկ ամիս շուտ: Սովորաբար, Կալինինգրադում ջուրը մինչև 22-23 աստիճան տաքանում է միայն հուլիսի վերջերին և օգոստոսի սկզբին: