Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը

69

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, հինգշաբթի օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դրական գնահատական ​​է տրվել հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ռազմական գործողությունները վերահսկելու ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին»:

Բացի դրանից, ղեկավարներն անդրադարձել են Սիրիայում կարգավորման խնդիրներին և ընդգծել Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ աշխատանքը`ուղղված Իդլիբում և երկրի հյուսիս-արևելքում էսկալացիայի կանխմանը, ինչպես նաև այդ շրջաններում մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին: