«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՀԿ-ի փորձառու դեմքերից ով ինչքան է «խփել»

80

ՀՀԿ-ի փորձառու դեմքերը չկարողացան մեծ թվեր ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի համար։ Մոտ 60 հազար ձայների մեծ մասը դաշինքն ստացել է Երեւանից՝ 19 հազարից ավելի, ամենացածրը՝ Տավուշից․ մոտ հազար ձայն։ Երեւանից հետո ամենաշատ ձայնը ստացել են Արարատի մարզից՝ մոտ 11 հազար, այստեղ երկու ճակատով աշխատել են Ավշարի Գրիգորյան եղբայրները, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը։

Հաջորդը Լոռին է՝ 5 հազար 500 ձայնով, ձայների մի մասն Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի շնորհքն է, ում որդին «Պատիվ ունեմ»-ի ցուցակում էր, մի մասը՝ Վահրամ Բաղդասարյանի։ Բայց Սպիտակում Համբարձումյանն ընդամենը 800 ձայն է ապահովել։ Կոտայքում դաշինքը ստացել է 4 հազար 200 ձայն, Արագածոտնում դաշինքի համար աշխատել են նախկին մարզպետն ու եղբայրը՝ Նաիրի եւ Սարգիս Սահակյանները, թիմին բերել են 4 հազար ձայն։

Գեղարքունիքում ստացել են 3 հազար 500 ձայն․ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին ՊՈՒ-ի ցուցակում էր։ Աննախադեպ ցածր ցուցանիշ է գրանցվել Աշոտ Արսենյանի Վայոց Ձորում՝ 1795 ձայն, մոտ նույնքան՝ Սյունիքում։

Hraparak.am