«Հրապարակ». ՀՀԿ-ականի նիկոլականի փեսան փոխմարզպետ է նշանակվել

74

Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մարզպետի 2 տեղակալներ է նշանակել, մեկն իմքայլական նախկին պատգամավոր, նախկին քննիչ Սերգեյ Ատոմյանն է, ով ընդգրկված չէր ՔՊ ցուցակում եւ մանդատը վայր դրեց ընտրություններից օրեր առաջ։ Իսկ դրանից մեկ օր անց մեզ հետ զրույցում վստահեցրել էր, թե ցուցակում չի ընդգրկվել իր կամքով, քանի որ ուզում է «մասնագիտական ոլորտ վերադառնալ»։

Երեկ հետաքրքրվեցինք՝ այդ երբվանի՞ց մարզպետարանը դարձավ ուժային կառույց, որ Դուք էլ վերադառնում եք մասնագիտականին։ Ատոմյանն ասաց՝ այս պահին այդպես է նպատակահարմար գտել։ Թե ինչու է մի քանի օրվա ընթացքում փոխել մտադրությունը՝ չասաց։ Ինչու՝ որովհետեւ ինքն էլ չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը միանձնյա է նման որոշումներ կայացնում։ Նա կատարում է ընտրություններից առաջ թիմակիցներին տված խոստումները եւ առաջիկայում ցուցակից բոլոր դուրս մնացածներին գործի կտեղավորի, որ իր դեմ բողոքողների բանակ չձեւավորվի։

Մյուս փոխմարզպետը Գեւորգ Սիմոնյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսան, Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանի որդին։ Գյուղապետ հայրիկը մտերիմ է մարզպետի հետ եւ ընտրություններին իշխանության համար է աշխատել։ Մուրադյանի եւ փեսայի հարաբերությունները խզված են։