Հարճանոցից դեպի հարեմ. Ավետիք Իշխանյան

81

ՀԱՐՃԱՆՈՑԻՑ ԴԵՊԻ ՀԱՐԵՄ

Միջնադարում սուլթանները բացի հարեմից, ունեցել են նաև հարճանոց, որտեղ կանայք առավել ցածր կարգավիճակ ունեին, քան հարեմի օրինական տիկնայք։ Հնարավո՞ր էր արդյոք հարճանոցից բարձրանալ դեպի ավելի բարձր կարգավիճակ՝ հարեմ։

Իհարկե կարելի էր, եթե առավել կրքոտ տրվես տիրոջը, կատարես նրա բոլոր սիրային քմահաճույքները։Ինչու՞ հանկարծ հիշեցի այս ամենը։Այսպես կոչված ընտրական ֆարսից հետո, Հայաստանի սուլթանիկի թարմացված հարեմը շարունակելու է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն։

Սակայն,ընտրություններին իրեն անմոռաց տրվելու համար սուլթանիկը հանդիպեց իր մի քանի հարճանոցների առաջին տիկինների հետ և խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց տեղափոխել հարեմ,օրինակ բերելով արդեն հարեմում իրենց մշտական տեղերն ունեցող նախկին ՀԱԿ,ԼԴՄ,ՄԱԿ,ՀՀԿ, ԼՀԿ, ԲՀԿ-ականներին։