Իրանի Մեջլիս բանաձևի նախագիծ է ներկայացվել, որով արգելվում է ցանկացած բանակցություն ԱՄՆ-ի հետ

82

Fars գործակալությունը հաղորդել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների իշխանությունների միջև ցանկացած բանակցություն վարելու օրենսդրական արգելքի մասին հրամանագրի նախագիծ է ներկայացվել Մեջլիս (խորհրդարան): Ծրագրի մանրամասները դեռևս չեն հաղորդվում:

Երկուշաբթի, Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, և որ Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ, եթե նրանք չպաշտպանեն երկրի շահերը:

Միաժամանակ Ռաիսին շեշտել է, որ Իրանը ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ համապարփակ ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների կատարմանը: