Ավստրալիան AstraZeneca-ն մինչև տարեվերջ կհեռացնի պատվաստումների ծրագրից

83

Ավստրալիան մինչև 2021-ի վերջ կդադարեցնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության Vaxzevria պատվաստանյութի կիրառումը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է կառավարության COVID-19-ի աշխատանքային խմբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջnոն Ֆրյուենը:

Նրա խոսքերով, AstraZeneca պատվաստանյութը կհանվի պատվաստումների ազգային ծրագրից և արտադրությունը կդադարեցվի Ավստրալիայում, քանի որ, կողմնակի ազդեցությունների պատճառով, դրա օգտագործումը արգելված է մինչև 60 տարեկան անձանց համար, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նա, ով դեռ իրավասու է ստանալ AstraZeneca-ի պատվաստանյութը, այն կստանա մինչև այս տարվա չորրորդ եռամսյակը, իսկ ազգային ծրագրին կավելացվեն Pfizer-ի և Moderna-ի ավելի մեծ ծավալներ», ասել է Ֆրյուենը լրագրողների հետ ճեպազրույցում: