SpaceX-ը նախատեսում է մինչև աշուն ամբողջ աշխարհին ապահովել անլար ինտերնետով

73

Իլոն Մասկի SpaceX (Space Exploration Technologies) ընկերությունը նախատեսում է մինչ սեպտեմբեր անլար ինտերնետով ապահովել ամբողջ աշխարհին՝ օգտագործելով Starlink արբանյակային համակարգը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկակյակոչելով ամերիկյան ավիատիեզերական կորպորացիայի նախագահ Գվին Շոթվելին:

SpaceX-ը նախատեսում է տեղակայել մոտ 10 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 12,000 արբանյակ: Իլոն Մասկը մայիսին հայտնել էր, որ ընկերությունը Ինտերնետի միացման ավելի քան 500,000 պատվեր է ստացել: