Pfizer-ի հետ կարող է կապված լինել հազվագյուտ արյան հիվանդության զարգացումը

86

Pfizer-ի կորոնավիրուսային պատվաստանյութը կարող է մեծացնել անձի մոտ արյան հազվագյուտ հիվանդության առաջացման ռիսկը, որը կոչվում է թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի «Շամիր» բժշկական կենտրոնի արյունաբանության ինստիտուտի հետազոտական ​​տվյալները:

Դա աուտոիմուն հիվանդություն է, որի պատճառով մարդու տարբեր օրգանների անոթներում թրոմբեր են առաջանում: Թերթը նշում է, որ ինստիտուտի հետազոտողները բախվել են այս խնդրին երկրում վերոհիշյալ հիվանդության դեպքերի կտրուկ աճի պատճառով: Մեկ ամսվա ընթացքում գրանցվել է չորս նման դեպք նախկին՝ տարեկան միջինը 2-3-ի համեմատ: Բժշկական թիմը գտել է «ժամանակագրական կապ» հիվանդի պատվաստման և հազվագյուտ հիվանդության ախտանիշների առաջացման միջև: