Սթերլինգի գոլը միակն էր. Անգլիան հաղթեց Չեխիային

27

footballam.com

Եվրո-2020-ի D խմբի 3-րդ տուրում մրցեցին Չեխիայի և Անգլիայի հավաքականները։ «Ուեմբլիում» կայացած խաղում անգլիացիները հաղթեցին 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը խփվել է 12-րդ րոպեին. Գրիլիշի փոխանցումից հետո Սթերլինգը գլխի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը։

Հանդիպումն ընթացել է Անգլիայի հավաքականի՝ ոչ մեծ առավելությամբ։

Այսպիսով, Գարեթ Սաութգեյթի գլխավորած Անգլիայի ընտրանին 7 միավորով գլխավորեց խումբը, իսկ Չեխիայի հավաքականը, որի ակտիվում կա 4 միավոր, ըստ ամենայնի, 3-րդ հորիզոնականով դուրս կգա փլեյ-օֆֆ։