Ջերմաստիճանի նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել Մոսկվայում

67

Չորեքշաբթի՝ հունիսի 23-ը Մոսկվայում դարձել է ամսվա ամենաթեժ օրը օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Օդը տաքացել է մինչև 34,8 աստիճան, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ​​ղեկավար Ռոման Վիլֆանդը:

«Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը հասել է 34,8 աստիճանի, ինչը նշանակում է, որ ռեկորդ է սահմանվել: Ոչ միայն հունիսի 23-ի, այլ ամբողջ ամսվա համար: Սա ամսվա ռեկորդն է», ասել է նա։

Ըստ Վիլֆանդի, հունիսին Մոսկվայում ամենաբարձր ջերմաստիճանի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1901-ի հունիսի 21-ին: Այդ ժամանակ օդը տաքացել էր մինչև 34,7 աստիճան: