Պուտինն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն քննության կառնի լարվածության թուլացման մասին Ռուսաստանի առաջարկները

69

Կրեմլի կայքը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ չորեքշաբթի միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձը:

«Իհարկե, մենք չենք կարող չմտահոգվել Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների և ենթակառուցվածքների շարունակական կուտակմամբ, ինչպես նաև այն փաստով, որ դաշինքը հրաժարվում է կառուցողականորեն դիտարկել լարվածությունը թուլացնելու և անկանխատեսելի միջադեպերի ռիսկը նվազեցնելու մասին մեր առաջարկները», ասել է ՌԴ ղեկավարը:

Նրա խոսքերով, Մոսկվան «հույս ունի, որ առողջ դատողությունը և կառուցողական հարաբերություններ զարգացնելու ցանկությունը ի վերջո կգերակշռեն»։