«Պատրաստվող սադրանքը հաստատվել է ԱՄՆ-ի կողմից և իրականացվում է թուրքական հետախուզության աջակցությամբ»

111

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ծրագրում են սիրիական Իդլիբ և Համա նահանգներում թունավոր նյութերի օգտագործմամբ սադրանքներ: Այս հայտարարությունն արել է արաբական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

ՍԱՆԱ գործակալության փոխանցած հայտարարության մեջ նշվում է, որ «բեմականացումները պատրաստվում են «Սպիտակ սաղավարտ»-ների ակտիվիստների օժանդակությամբ՝ Սիրիայի կառավարական ուժերին քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրելու նպատակով»:

Ինչպես նշում է Դամասկոսի արտաքին գործերի նախարարությունը, «պատրաստվող սադրանքը հաստատվել է ԱՄՆ-ի կողմից և իրականացվում է թուրքական հետախուզության աջակցությամբ»: Այս կապակցությամբ Դամասկոսը պահանջում է «ահաբեկչական խմբավորումները հովանավորող երկրներից դադարեցնել վտանգավոր խաղերը, որոնցից կարող են տուժել խաղաղ բնակիչները»:

Եթե այս հանցավոր գործողությունը իրականացվի, Սիրիայի կառավարությունն այդ հարցում կմեղադրի ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Հոլանդիային և Թուրքիային, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: