Մինչև տարեվերջ Բելառուսը նախատեսում է ավարտել միջին հեռահարության զենիթային հրթիռի փորձարկումները

77

Հակաօդային պաշտպանության համալիրի համար բելառուսական միջին հեռահարության հրթիռն արդեն անցել է փորձարկումների երեք փուլ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի Պետական ​​ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը զենքի ու ռազմական տեխնիկայի MILEX-2021 ցուցահանդեսում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք այս ուղղությամբ աշխատում ենք երկու վեկտորով. նախ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգի համար հրթիռի ստեղծում՝ մինչև 70 կիլոմետր: Այսօրվա դրությամբ փորձարկման երեք փուլերը հաջողությամբ անցել են: Մենք նախատեսում ենք, որ դեկտեմբերին վերջնական փորձարկումներ կանցկացնենք անմիջապես ռազմական կրակոցով», ասել է վարչության պետը:

Դրանից հետո, Պանտուսի համաձայն, կարելի է ասել, որ Բելառուսն ունի միջին հեռահարության հակաօդային հրթիռ: