Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում դիվերսիայի փորձը ձախողվել է

79

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության շենքում կանխվել է դիվերսիայի փորձ: Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների աղբյուրը:

«Թշնամական գործողությունը ճնշվել է առանց մարդկային զոհերի կամ նյութական վնասների», ասվում է հաղորդագրության մեջ: Դեպքի մանրամասներ չեն հաղորդվում: