Բլինկեն. Ռուսաստանը չպետք է իր էներգետիկ հնարավորություններն օգտագործի որպես զենք Ուկրաինայի դեմ

78

ԱՄՆ-ը և Գերմանիան մտադիր են ապահովել, որ Ռուսաստանը չօգտագործի իր էներգետիկ հնարավորությունները որպես զենք և պարտադրանքի գործիք: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր նպատակը առաջվա պես ապահովելն է, որ Ռուսաստանը չկարողանա էներգիան օգտագործել որպես հարկադրանքի գործիք, որպես զենք Ուկրաինայի կամ Եվրոպայում ուրիշ մեկի դեմ», ասել է Բլինկենը: «Ես բարձր եմ գնահատում այն ​​աշխատանքը, որը մենք անում ենք Գերմանիայի հետ այս ուղղությամբ շարժվելու համար»:

Պետքարտուղարը պնդում է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը ռուսական աշխարհաքաղաքական նախագիծ է, որը սպառնում է եվրոպական էներգետիկ անվտանգությանը և հնարավոր է խաթարի Ուկրաինայի և տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունը»: