Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Բայդենն առաջընթաց է գրանցել Պուտինի հետ գագաթաժողովում

75

Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջընթաց է գրանցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում կայացած իր հանդիպման ժամանակ: Այդ մասին վկայում են Harvard-Harris հետազոտական ​​ծառայության անցկացրած հարցման արդյունքները, որը հրապարակել է The Hill թերթն իր կայքում:

Ըստ սոցիոլոգների, հարցվածների 21%-ը կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարը «զգալի» առաջընթաց է գրանցել հունիսի 16-ին Շվեյցարիայում կայացած հանդիպման ժամանակ, հարցվածների 31%-ը նշել է, որ նա «որոշակի» առաջընթաց է գրանցել: Միևնույն ժամանակ, ամերիկացիների 32%-ը վստահ է, որ առաջընթաց չի գրանցվել, իսկ հետազոտության մասնակիցների 15%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցման համաձայն, երկրի բնակիչները ցանկանում են, որ Բայդենը հետագայում կոշտ դիրքորոշում ցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ: Հարցվածների 72%-ը Մոսկվային համարում է հակառակորդ։