Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. երևի իշխանությունները մտածում են, որ սա նոր մանդատ է, բայց սա հակառակ կողմից եկող մանդատ է. Քոչարյան

53

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ընտրություններից հետո առաջին անգամ հանդես է եկել մամլո ասուլիսով։

   «270. 000 ընտրողներին շնորհակալություն եմ հայտնում։ Ընտրությունների արդյուքնները, պետք է խոստովանեմ, որ անսպասելի էին մեզ, նաև  շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ մինչև ընտրությունները, բոլոր հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս։

 Պետք է փորձենք գտնել բացատրություն, ենթադրում ենք, որ եղել են զանգվածային ընտրախախտումներ, մենք տեսել ենք վարչական ռեսուրսի չարաշահումներ և այս ամենն ի մի բերելով՝   դիլելու ենք ՍԴ՝ արդյունքները բողոքարկելու համար»,-ելույթի սկզբում նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի  անձնական կարծիքով ու տպավությամբ՝ ընտրության պահին աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը. 3 նախկին նախագահները մասնակցում էին ընտրություններին, և ոչ ոք չկարողացավ կոտրել հանրության շրջանում ձևավորված՝ նախկին ղեկավարների մասին մտածելակերպը։

«Քարոզարշավը կարճ էր, գյուղական վայրերում քիչ հանդիպումներ ենք ունեցել, իսկ իշխանությունները   մեծ արդյունքներ են գրանցել հենց մարզերում։ Մեկ-երկու շաբաթ ավելի ժամանակ ունենալու  դեպքում կարող էինք փոխել մարզաբնակների պատկերացումը։ Մարդիկ վերջին պահին մտահոգություն ունենալով՝  քվերակեցին ներկա իշխանությունների օգտին։

Սա  հեղափոխության վերջին փամփուշտն էր. երևի իշխանությունները մտածում են, որ սա նոր մանդատ է, բայց սա հակառակ կողմից եկող մանդատ է»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։