Ռոբերտ Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել՝ անձամբ կմտնի՞ խորհրդարան, թե ոչ

26

«Ես ինքս գործադիր մարդ եմ, օրենսդրում ինձ լավ չեմ պատկերացնում. մեր թիմում մի մասը պնդում է, որ ես լինեմ խորհրդարանում, մյուսը համարում է, որ չարժե։ Ես հակված եմ չմտնել օրենսդիր մարմին, բայց դեռ վերջնական որոշում չկա»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

 «Հայաստան» դաշինքը, ընտրությունների արդյուքնների հետ չհամաձայնելով, դիմելու է Սահմանադրական դատարան։

«ՍԴ դիմելու համար ամբողջական նյութերը դեռ չունենք. Զանգվածային խախտումներ, վարչական ռեսուրսի կիրառում ֆիքսել ենք։ Իշխանությունները կասկածել են, թե մեր շտաբերում քվեաթերթիկ տպելու մեքենաներ են տեղադրվել։  60-ից ավելի մարդ է  բերման ենթարկվել՝ մի նպատակով, որ այդ վճռորոշ պահերին խաթարվի մեր շտաբերի աշխատանքը»,-նշել է Քոչարյանը։